Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@
Նախկին թմրամոլի վկայությունը
Добавил: armenhakobyan 15 февраля 2016 23:59


Ես եղել եմ փորձառու թմրամոլ՝ անամոթ և անսկզբունքային: Միշտ արդարացնում էի ինձ՝ մտածելով, որ գայլերի հետ ապրելով՝ պետք է նրանց պես ոռնալ: Յուրաքանչյուր թմրամոլ թմրանյութ գնելու համար երեք ճանապարհ ունի՝ գողություն, մարմնավաճառություն, թմրանյութերի վաճառք: Քանի որ ես գողանալ կամ մարմնավաճառություն անել չգիտեի (ծնողներս շատ լավ դաստիարակություն էին տվել), ընտրեցի երրորդ տարբերակը: Իմ թմրամոլ ընկերները միշտ ասում էին. «Միգուցե ինչ-որ մեկիս մոտ ստացվի թողնել այս կյանքը, վերջ տալ թմրանյութեր ընդունելուն, բայց այդ մեկը հաստատ Ինան չէ, նա վերջացած մարդ է»: Նման կարծիք ունեին նաև ծնողներս, հարազատներս: Մայրս մի օր ինձ ասաց. «Ավելի լավ կլիներ, որ դու մահանայիր, ես քեզ թաղեի և գայի շիրմիդ վրա լաց լինեի, քան թե, որ դու ողջ ես ու ես չգիտեմ՝ որտեղ ես, ինչ ես անում»: Ես տհաճ էի անգամ ինքս ինձ, բայց շատ հմտորեն թաքցնում էի դա, որ չերևա թուլությունս: Այնտեղ՝ թմրամոլների միջավայրում, ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Մի օր այնպես ստացվեց, որ ես ո՛չ վաճառքի համար նախատեսված թմրանյութ ունեի, ո՛չ գումար, որ գնեի այն և դիմեցի օգնության իմ ոչ այդքան մոտ բարեկամներից մեկին, ով հավատացյալ էր: Վստահեցրեցի նրան, որ եթե ինձ պարտքով գումար տա, մեկ օրից կվերադարձնեմ: Նա համաձայնեց մեկ պայմանով. եթե իր հետ գնայի եկեղեցի, նա այդ գումարն ինձ կտար անգամ անվերադարձ: Մինչ այդ պահը ես միշտ ծիծաղել եմ հավատացյալների վրա և կարծել, որ միայն թույլ մարդը կարող է հավատալ անտեսանելի Աստծուն: Ես մեծացել էի կոմունիստական դաստիարակություն ստացած ընտանիքում, որտեղ Աստծո անունը տալ կամ Նրա մասին խոսել խստիվ արգելված էր: Կյանքում առաջին անգամ հայտնվեցի ավետարանական եկեղեցում: Ինձ համար բոլորն արտասովոր էին: Ես առաջին անգամ այդքան սեր տեսա, բայց, միևնույնն է, մտքումս թմրանյութերն էին: Ծառայությունից հետո ինձ հրավիրեցին հովվի մոտ: Նա աղոթեց ինձ համար, վերջում էլ ապաշխարության աղոթք արեցի և գնացի թմրանյութ ընդունելու: Բայց մի հետաքրքիր բան տեղի ունեցավ այդ օրը, ես հասկացա, որ հավատք եմ ձեռք բերել: Հավատք մեծատառով: Ես հանկարծ հասկացա, թե որքան իրական է Աստված և սկսեցի անդադար աղոթել: Թմրանյութ էի ընդունում և աղոթում, ծխում էի և աղոթում, մեղք էի գործում և աղոթում: Ամեն անգամ, երբ մենակ էի մնում, ծնկում էի և լաց լինում, ասում էի, որ ես ոչինչ չեմ կարողանում անել ինձ հետ, որ ամբողջ հույսս Նրա վրա է: Ժամանակը գնում էր և ամեն օրս ավելի վատն էր, քան նախորդը:Նախկին թմլամոլի վկայությունը Ես այլևս չէի կարողանում հաճույք ստանալ կյանքից. ամեն անգամ թմրանյութ օգտագործելը կամ մեղք գործելն ինձ ավելի էին տանում դեպի կործանում: Ես Աստծուն նամակներ էի գրում (մինչ օրս այդ թղթերի վրա նկատելի են արցունքներիս հետքերը), կանչում էի Նրան, բայց պատասխան չէի ստանում: Մի օր չինացի թմրամոլներն ինձ առաջարկեցին մատչելի հերոյին: Ես անգամ չէի էլ կասկածում, որ դա իրենից վտանգ է ներկայացնում: Երեք օր հետո ընկերուհիներիցս մեկը մահացավ. առավոտյան ջերմությունը բարձրացել էր 39,8: Օգնության հասած բժիշկներն ասել էին, որ քաղաքում նմանատիպ մահվան դեպքերը շատ են, իսկ պատճառն էլ «թոքային մանրեներով» հարստացված թմրանյութերն են, որոնք առաջացնում են թոքերի սուր քաղցկեղ և մարդ 3-5 օրվա ընթացքում մահանում է: Այս ամենը դեռ վերջը չէր, մեկ օր անց ես ինքս նույն վիճակում էի, հասկացա, որ մահանում եմ, որոշեցի գնալ տուն, որովհետև այլևս ի զորու չէի պայքարել: Երբ բարձրանում էի շենքի սանդուղքներով, հասկացա, որ գուցե չհասնեմ մեր տան դռան մոտ: Զգում էի, թե ինչպես է մահը թիկունքից ինձ հրում: Երբ սեղմեցի մեր տան զանգի կոճակը, մայրս բացեց դուռը և մի նախադասություն ասաց՝ «Դու մահանում ես»: Նայեցի ինձ հայելու մեջ և հասկացա, որ նա ճիշտ էր՝ սպիտակ դեմք, կապույտ շուրթեր, կարմրած աչքեր՝ մահվան դիմանկար: Ես մեծ դժվարությամբ հասա իմ սենյակ և միակ բանը, որ նկատեցի այնտեղ, Աստվածաշունչն էր: Սարսափեցի, հասկացա, որ եթե հիմա մահանամ, կանգնելու եմ Նրա առաջ և ոչինչ չեմ կարողանալու ասել: Վերցրեցի Աստվածաշունչը, ընկա ծնկերիս վրա և սկսեցի աղերսել Նրան: Եվ այդ պահին Նա եկավ: Աննկարագրելի մի բան տեղի ունեցավ. հատակին հայտնվեց մի լույս, որտեղ ես տեսա իմ կեղտոտ պատկերը: Տեսա իմ կյանքը ֆիլմի պես՝ պատանեկության տարիներից սկսած: Աստված ինձ ցույց տվեց, որ մեղքն իմ մեջ եղել էր մինչ թմրանյութերը: Նա ամեն անգամ կադրը կանգնացնում էր այն հատվածներում, որտեղ ես մեղք էի գործել: Կյանքում երբեք այդպես չէի արտասվել, դա ողբ էր՝ տարիներիս, օրերիս ողբը: Առավոտյան, երբ արթնացա, հատակին էի, ամբողջապես առողջ և ազատ: Մայրս վախեցել էր, մտել սենյակ, որովհետև կարծել էր, թե մահացել եմ: Ես վերցրեցի Աստվածաշունչը, և Աստված սկսեց խոսել ինձ հետ. այդ օրվանից անցել է ութ տարի: Աստված ինձ բարձրացրեց և սովորեցրեց ապրել նոր կյանքով: Ես ավարտեցի Մոսկվայի Հոգեբանության համալսարանը: Այսօր ղեկավարի պաշտոնում զբաղվում եմ շատ լուրջ գործով: Երեկոները՝ աշխատանքից հետո, գնում եմ այն վայրերը, որտեղ առաջ ապրում էի և ասում եմ թմրամոլներին, որ այդ ամենից ելք և փրկություն կա: Մեր եկեղեցում գործում է թմրանյութերից կախվածության մեջ գտնվող մարդկանց համար վերականգնողական կենտրոն: Ես այդտեղ շատ ժամանակ եմ անցկացնում և իմ կյանքով վկայում եմ, որ Աստված սիրում է բոլորին՝ և՛ թմրամոլներին, և՛ մարմնավաճառներին, և՛ գողերին, և՛ անտուններին: Երբ մարդկանց պատմում եմ, որ նախկին թմրամոլ եմ, ինձ չեն հավատում, որովհետև գեղեցիկ արտաքինիս են նայում, բայց երբ բացում եմ ձեռքերս և ցույց տալիս երակներիս վրա մնացած սպիերը, նրանք սկսում են արտասվել և այդտեղ ծնվում է հավատը: Տարիներ առաջ ցանկանում էի դիմել պլաստիկ վիրաբուժության, բայց Աստված կանգնեցրեց ինձ և ասաց, որ այս ամեն մի սպին միջոց են Իրեն փառավորելու: Ես հավիտյան շնորհակալ եմ Աստծուն, Նա ինձ համար ամենաիրական բանից էլ իրական է: Նա իմ հայրն է և ես խենթի պես սիրում եմ Նրան: Շնորհակա՛լ եմ, Պա՛պ: Ինեսա Ռոմանովա

Просмотры (93)  Комментарии (0)  Форум (Общие)
Зарегистрированный
Анонимно