Ամենից թանգ բանը, որ ունենք մենք, դա ժամանակն է: Կարող ենք ունենալ ամեն բան, բայց ժամանակ չունենանք վայելելու: Կարող է ամենից առողջը լինենք, բայց ժամանակ չունենանք...
Մեր շատ սիրելի մայրեր եւ քույրեր,Շնորհավորում եմ ձեր Մարտի 8–ը, ցանկանում եմ գարնան բուրավետ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ, գեղեցիկ եւ հմայիչ,լինեք միշտ աստղերի պես պայծառ,արեւի պես ջերմ, ծաղիկների պես մեղմ, եւ ունենաք Աստծո անսահման ՍԵՐԸ... «Եվ մի կերպարանվեք այս աշխարհքի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք թէ ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»
Ներոն կայսրը ատում էր քրիստոնյաներին: Եվ հիմնական պատճառը նա էր, որ նա լիարժեք իշխանություն ուներ իր հպատակների կյանքի և մահվան վրա, և նրանք շատ էին վախենում նրանից: Միայն քրիստոնյաները չէին վախենում կայսրից, որովհետև նրանք չէին վախենում մահից:
Նրանք գիտեին, որ մահն իրենց չի բաժանի Աստծո սիրուց: Նրանք գիտեին, որ մահվանից հետո իրենց սպասվում է ուրախալի հանդիպում Քրիստոսի հետ: Այդ պատճառով էլ շատ քրիստոնյաներ երգում էին, երբ նրանց տանում էին մահապատժի: Նրանք գիտեին, որ Ներոնը կարող է սպանել իրենց մարմինը, բայց ոչ հոգին:
<<Ի՞նչ անել մնացած քիրստոնյաներին, - մտածեց Ներոնը: - Թող սառչեն>>:
Նա հրամայեց, որ գերիներին տանեն լիճ, որն այդ ժամանակ ծածկված էր սառույցով, մերկացնեն նրանց և սպասեն, մինչև որ կմահանան կամ էլ ուրանալով հավատքը՝ կգնան խարույկի մոտ: Պահակապետը, որը ստացավ այս ցուցումները, բանտարկյալներին տարավ նշված տեղը: Զինվորները խարույկ վառեցին և սկսեցին կերակուր պատրաստել:
Անսպասելիորեն նրանք լսեցին մի երգ, որը սկսեց հնչել ավելի ուժգին:
Եվ հանկարծ երգը դադարեց: Զինվորները նայեցին լճին: Ափից ոչ հեռու պառկած էր մի սառած մարդ: Նա չդիմացավ ցրտին և սովին: Զինվորները ծիծաղեցին:
Հանկած ճնշող լռության մեջ բոլորը լսեցին զսպված ճիչ.
-Ես չեմ ցանկանում, ես չեմ ցանկանում մեռնել: Ես հրաժարվում եմ Հիսուսից:
Գերիների խմբից բաժանվեց բարձրահասակ մի տղամարդ: Նա վազեց դեպի զինվորները... Նրան անմիջապես, ինչպես ասված էր հրամանում, հրավիրեցին խարույկի մոտ, հագցրին, ուտելիք տվեցին:
Երգը չեր լսվում: Քրիստոնյաները լուռ կանգնած էին սառույցի վրա:
Լսվում էին միայն զինվորների դառը կատակներն ու խոսակցությունները:
Հանկարծ ծիծաղը միանգամից դադարեց. նրանց հրամանատարը վեր կացավ, վայր գցեց տաք հագուստը և ուղղվեց դեպի լիճը՝ կանգնածների մոտ:
Նրան ընդունեցին ուրախալի ողջյուններով: Եվ նոր ուժով հնչեց երգը.
<<Ուրեմն եթե Որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինեք>>։ Հովհ. 8:36
Ինձ մնում էր միայն լաց լինել և հեկեկալով բացականչել. <<Օ՜, Աստված իմ, Օ՜, Աստված իմ>>: Եվ Նա անմիջապես պատասխանեց իմ աղաղակին: Աննպատակ թափառումներից հետո ես հանկարծակի հայտնվեցի եկեղեցու պատերի առջև: Դուռը փակ էր: Ես պատրաստվում էի շարունակել ճանապարհս, երբ լսեցի մի ձայն. <<Երիտասարդ, եկեք այստեղ, եկեք ինձ մոտ>>: Ինձ կանչող տարեց մարդը վստահություն ներշնչեց: Նա բռնեց իմ ձեռքը և տարավ ինձ ոչ հեռվում գտնվող իր տան մոտ:
807-Նոր կյանք Քրիստոսով (2) from Ararat TVM on Vimeo.
Աստվածաշնչյան պատասխաններ from agapearm on Vimeo.
Հիշիր մեկին from agapearm on Vimeo.
Добавлено 16.02.16 10:05
Сообщения: 0 Просмотров:83372
Добавлено 16.02.16 09:57
Сообщения: 0 Просмотров:5158
#